Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԵԽԽՎ-ի ղեկավարը մի խումբ պատգամավորների խնդրել Է կասեցնել աշխատանքը Ադրբեջանի օգտին կոռուպցիոն գործունեության պատճառով

ԵԽԽՎ-ի ղեկավարը մի խումբ պատգամավորների խնդրել Է կասեցնել աշխատանքը Ադրբեջանի օգտին կոռուպցիոն գործունեության պատճառով

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Միկելե Նիկոլետին մի խումբ պատգամավորների խնդրել Է կասեցնել իրենց պարտականությունների կատարումը այն հետաքննության ընթացքում, որն անցկացնում Է կոռուպցիայի հետաքննության անկախ հանձնաժողովը:

Ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, նման հայտարարությամբ նա հանդես Է եկել ապրիլի 22-ին կայացած մամուլի ասուլիսում, որը նվիրված Էր ԵԽԽՎ-ում տիրող վիճակի վերաբերյալ այդ հանձնախմբի կողմից զեկույցի հրապարարակմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես պնդում են զեկույցի հեղինակները, մի խումբ պատգամավորներ անօրինական վարձատրություն են ստացել Ադրբեջանին լոբբիստական ծառայություններ ցուցաբերելու համար: «Հանձնաժողովը պարզել Է, որ լուրջ կասկածներ կան այն բանի շուրջ, որ ԵԽԽՎ-ի ներկայիս ու նախկին առանձին անդամներ կոռուպցիոն բնույթի գործունեությամբ են զբաղվել Ադրբեջանի օգտին»,- ասված Է Վեհաժողովի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: «Հետաքննչական մարմինը պարզել Է, որ եղել են մի խումբ անձինք, որոնք ԵԽԽՎ-ում աշխատել են ի շահ Ադրբեջանի»,- նշվում Է հաղորդագրության մեջ:

Դրանում ընդգծվում Է, որ «նրանց գործունեությունը հակասում Է ԵԽԽՎ-ի բարոյական ստանդարտներին»: Զեկույցում ներկայացված են Էթիկայի նորմերը խախտած խորհրդարանականների անունները: Նրանց թվում են՝ ԵԽԽՎ-ի նախկին ղեկավար Պեդրո Ագրամունտը, Սամադ Սեիդովը, Թադեուշ Իվինսկին, Աուգուստին Կոնդեն, Սեզար Ֆլորին Պրեդան, Ստեֆան Շեննախը, Ալան Դեկստեն եւ Ռոբերտ Ուոլթերը: Այս մարդկանց մի մասը դեռեւս Վեհաժողովի անդամներ են:

ԵԽԽՎ-ի ղեկավար Միկելե Նիկոլետին արդեն բարձր Է գնահատել փաստաթուղթը: «Դրան մասնակցած խորհրդարանականներին առաջարկվում Է իրենց գործունեությունը կասեցնել այնքան ժամանակ, քանի դեռ ԵԽԽՎ-ի հանձնաժողովը հետաքննում Է իրադրությունը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում»,- ասել Է Նիկոլետին մամուլի ասուլիսում: Զեկույցը հրապարակվել Է ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանի նախաշեմին, որը ապրիլի 23-ին բացվում Է Ստրասբուրգում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am