Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արսեն Բաբայանը խորհուրդ է տվել Սերժ Թանկյանին զերծ մնալ հակասահմանադրական կոչերից

Արսեն Բաբայանը խորհուրդ է տվել Սերժ Թանկյանին զերծ մնալ 
հակասահմանադրական կոչերից

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը խորհուրդ է տալիս ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանին զերծ մնալ հակասահմանադրական կոչերից: Այս մասին նա ասաց՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին:

- Պարոն Բաբայան, ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը սոցցանցի իր էջում կոչ է արել Ազգային ժողովին վարչապետ Սերժ Սարգսյանին «անհապաղ զրկել լիազորություններից», ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:

- Բոլորս մտահոգված ենք Երևանում վերջին օրերին ծավալվող գործողություններով: Սերժ Թանկյանը հիանալի երաժիշտ է, բայց նրան խորհուրդ կտամ զերծ մնալ հակասահմանադրական կոչերից: ՀՀ Ազգային ժողովը և խորհրդարանի յուրաքանչյուր պատգամավոր լավ գիտի իր անելիքներն ու լիազորությունների շրջանակը: Կարծում եմ՝ շատ ավելի լավ կլիներ, եթե Սերժ Թանկյանն, օգտագործելով իր հեղինակությունը, ողջամտության ու սթափության կոչ աներ բոլորին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am