Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բեռլինում 10 հազար մարդ Է տարհանվում Երկրորդ աշխարհամարտի ժամանակների ավիառումբի պատճառով

Բեռլինում 10 հազար մարդ Է տարհանվում Երկրորդ աշխարհամարտի ժամանակների ավիառումբի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 20-ին Բեռլինում սկսվել Է մարդկանց տարհանումն այն շենքերից, որոնք գտնվում են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների բրիտանական ավիառումբի հայտնաբերման վայրից 800 մետր շառավղով հեռավորության վրա: Ինչպես հայտնել Է Գերմանիայի մայրաքաղաքի ոստիկանության ներկայացուցիչը, իրենց տներն ու բնակարանները հարկադրված կլինեն լքել ընդհանուր առմամբ 10 հազար մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

500 կիլոգրամ քաշով ռումբը հայտնաբերվել Է քաղաքի գլխավոր երկաթուղային կայարանի հարեւանությամբ կատարվող շինարարական աշխատանքների ժամանակ: Դրա վտանգազերծման գործողությունների կապակցությամբ ժամը 10:00-ից (Երեւանի ժամանակով 12:00-ից) գնացքները կդադարեն կանգ առնել գլխավոր կայարանում, իսկ 11:30-ից (Երեւանի ժամանակով 13:30-ից) այնտեղով շարժակազմերի երթեւեկությունն ամբողջությամբ կդադարեցվի, նրանք կընթանան շրջանցմամբ:

Ինչպես սպասվում Է, մասնագետները ռումբի վնասազերծմանը ձեռնամուխ կլինեն 12:00-ին (Երեւանի ժամանակով 14:00-ին), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am