Ղրղզստանի նախագահը պաշտոնաթող արեց կառավարությանը
ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը հրամանագիր Է ստորագրել վարչապետ Սաֆար Իսակովի եւ երկրի կառավարության պաշտոնաթողության մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
Ապրիլի 19-ին ավելի վաղ Ղրղզստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ անվստահություն Է հայտնել Իսակովի կառավարությանը, ընթացակարգը նախաձեռնել Էին ընդդիմադիր երկու խորհրդարանական խմբակցություններ՝ «Աթա-Ժուրտ Հանրապետություն»-ը եւ «Աթա Մեքեն»-ը:
Ղրղզստանի խորհրդարանն առաջին անգամ Է անվստահություն հայտնել կառավարությանը, պատճառը դարձել են նախարարների կաբինետի բազմաթիվ ձախողումները, մասնավորապես, մի շարք կարեւոր նախագծերի իրացման գործում, ինչի մասին քանիցս հայտարարել Է խորհրդարանական ընդդիմությունը»,- «Ինտերֆաքս»-ին հայտարարել Է «Օնուգուու-Առաջընթաց» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Իսհակ Մասալիեւը: Ապրիլի 17-ին խորհրդարանական ընդդիմությունը անբավարար Էր ճանաչել Ղրղզստանի կառավարության տարեկան հաշվետվությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում