Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը մեղրամիսի համար ընտրել են Նամիբիան

Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը մեղրամիսի համար ընտրել են Նամիբիան

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արքայազն Հարրին իր ապագա կնոջ՝ Մեգան Մարքլի հետ մեղրամիսի համար ընտրել Է Նամիբիան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Independent-ը: Զույգը պլանավորում Է հյուրընկալվել Հոանիբ հովտի Hoanib Valley Camp քեմպինգում, որն առայժմ կառուցվում Է եւ կբացվի հունիսին:

«Զարմանալի չԷ, որ բոլորը քննարկում են, թե մեղրամսին ուր կմեկնեն Մեգանը եւ Հարրին: Բոտսվանա նրանց նախորդ ուղեւորություններից հետո շքեղ քեմպինգը եւ սաֆարին Նամիբիայում, ամենահարմար տարբերակն Է: Սակայն նրանք դեռ ոչինչ չեն ամրագրել»,- մեկնաբանել Է թագավորական գործերի փորձագետ եւ լրագրող Օմիդ Սքոբին: Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը նշանվել են 2017 թվականի նոյեմբերին: Նրանց հարսանիքը նշանակված Է 2018 թվականի մայիսի 19-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am