Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

«Ռոսկոմնադզորը» նախազգուշացրել Է Facebook-ի հնարավոր արգելափակման մասին

«Ռոսկոմնադզորը» նախազգուշացրել Է Facebook-ի հնարավոր արգելափակման մասին

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռոսկոմնադզորը» կարող Է արգելափակել Facebook-ը, եթե սոցցանցը չենթարկվի Ռուսաստանի օրենսդրությանը: «Իզվեստիա» թերթում հրապարակված հարցազրույցում այս մասին հայտարարել Է գերատեսչության ղեկավար Ալեքսանդր Ժարովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մինչեւ 2018 թվականի վերջը մենք կանցկացնենք ընկերության ստուգում, եւ կան մի քանի կետեր, որոնք պետք Է կատարված լինեն. Ռուսաստանի տարածքում երկրի քաղաքացիների տվյալների տեղափակում, ամբողջ արգելված տեղեկատվության հեռացում: Եթե դրանից ոչինչ կամ ինչ-որ բան կատարված չլինի, ապա, ըստ երեւույթին, կծառանա արգելափակման հարցը»,- ասել Է նա:

Նույն այդ հարցազրույցում Ժարովը պատմել Է, որ «Ռոսկոմնադզորը» պահանջներ չունի արգելափակված Telegram-ի օգտատերերի նկատմամբ, քաղաքացիները կարող են այսուհետեւ Էլ շփվել տվյալ մեսենջերի միջոցով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am