Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Ապրիլ

Ոստիկանությունում բերման ենթարկվածների թիվը հասավ 80-ի


ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչական իրավախախտում կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկվածների թիվը ժամը 14.00-ի դրությամբ հասել է 80-ի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Մեր այն հարցին, թե քանի բերման ենթարկված է մինչ այս պահն ազատ արձակվել, ոստիկանությունից դժվարացան պատասխանել, խնդրելով զանգահարել ավելի ուշ:

ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի դրույթներում նշված է, որ վարչական ձերբակալումը անձի ազատության իրավունքի` մինչև 3 ժամ տևողությամբ սահմանափակումն է՝ առանց դատարանի որոշման, որը կարող է զուգորդվել անձի իրավունքների և ազատությունների ժամանակավոր uահմանափակմամբ, եթե օրենքով սահմանված այլ միջոցներով հնարավոր չէ ապահովել սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված նպատակների կատարումը:

Վարչական ձերբակալում կարող է կիրառվել անձի կողմից վարչական իրավախախտման կատարումը կանխելու նպատակով, վարչական իրավախախտում կատարած անձի ինքնությունը պարզելու նպատակով, եթե այլ միջոցներով հնարավոր չէ պարզել անձի ինքնությունը, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:

Վարչական ձերբակալման ժամկետը հաշվարկվում է անձին ազատությունից փաստացի զրկելու պահից:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ