Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՓՊ-ն բերման ենթարկված քաղաքացիներին անվճար առաջին իրավաբանական օգնություն տրամադրելու խումբ է ձևավորում

ՓՊ-ն բերման ենթարկված քաղաքացիներին անվճար առաջին իրավաբանական 
օգնություն տրամադրելու խումբ է ձևավորում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փաստաբանների պալատը քաղաքացիներին օժանդակելու նպատակով ձեռնամուխ է լինում բերման ենթարկված քաղաքացիներին անվճար առաջին իրավաբանական օգնություն տրամադրելու պատրաստակամություն հայտնած փաստաբանների խումբ ձևավորել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին իր ֆեյսբուքյան էջում նշել է ՀՀ փաստաբանների պալատի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:

«Նկատի ունենալով հանրային միջոցառումների ժամանակ ոստիկանության կողմից քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքերը և քաղաքացիներին առաջին իրավաբանական օգնություն տրամադրելու անհրաժեշտությունը՝ ՀՀ փաստաբանների պալատը քաղաքացիներին օժանդակելու նպատակով ձեռնամուխ է լինում բերման ենթարկված քաղաքացիներին անվճար առաջին իրավաբանական օգնություն տրամադրելու պատրաստակամություն հայտնած փաստաբանների խումբ ձևավորել»,- նշել է Խաչատրյանը:

Ավելի վաղ,  ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նշել էր, որ վարչական իրավախախտումներ կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հավաքի մի շարք մասնակիցներ:

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել՝ ուղղված ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով  դադարեցնել հավաքը: Պահանջը չկատարելու դեպքում սահմանված ողջամիտ ժամկետի ավարտից հետո Ոստիկանությունը կցրի հավաքը՝ կիրառելով ուժ և հատուկ միջոցներ:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am