Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հոկտեմբեր

Բլոգերը յոթ տարի նկարահանել Է մարդկանց վրա կարապների հարձակումը


ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: DokuNaut նիկի ներքո ներկայացող գերմանացի բլոգերը յոթ տարի նկարահանել Է սեւ կարապների, որոնք տեղի պարկում հարձակվում Էին մարդկանց վրա: Բոլոր հոլովակները հրապարակված են նրա YouYube-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տղամարդու խոսքով՝ ինքը որոշել Է թռչունների գրոհների բոլոր դեպքերը վավերագրել մի քանի պատճառներով: Նախեւառաջ՝ պարկը գտնվում Էր հենց իր բնակարանի պատուհանի տակ: Բացի այդ, իրեն հետաքրքիր Էր դիտել «փոխգործակցությունը քաղաքակիրթ մարդկանց եւ ոչ քաղաքակիթ կենդանիների միջեւ»: Բլոգերի ընկերները նրա հոլովակները զվարճալի են համարել, ուստի նա որոշել Է դրանք զետեղել YouYube-ում, հաղորդել Է Motherboard-ը:

Դատելով հրապարակված տեսանյութերից՝ բնայգու այցելուները տարբեր կերպ են վերաբերվել ագրեսիվ սեւ կարապներին: Երեխաները գոռալով փախչում Էին, երբ թռչունները գալիս Էին նրանց վրա: Մեծահասակներից ոմանք, ընդհակառակը, ոչ մի ուշադրություն չԷին դարձնում կենդանիների վրա: Աղջիկներից մեկն Էլ կարապներին բռնում Էր վզից, որպեսզի ցույց տա նրանց նկատմամբ գերազանցությունը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ