Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները մտել են Մանկավարժական համալսարան 

 Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները մտել են Մանկավարժական համալսարան 

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները, ովքեր քայլերթով շարժվել են դեպի Խանջյան փողոց, ներխուժեցին Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան: Մտնելով համալսարանի շենք՝ երթի մասնակիցները բուհի տարածքում դասադուլի կոչեր են հնչեցնում:

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ նրանք մինչ այդ փորձել էին ներխուժել Խանջյան փողոցի վրա գտնվող Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոց: Նրանց հաջողվեց բացել դպրոցի փակ դուռը, սակայն մի քանի րոպե դռան մոտ սպասելուց հետո մասնակիցները գնացին՝ ներս չմտնելով:

Այս պահին դադարեցված է երթևեկությունը քաղաքի մի շարք այլ բանուկ փողոցներում ևս: Մասնավորապես, երթևեկը կաթվածահար է եղել Բաղրամյան-Մոսկովյան, Կորյուն-Աբովյան խաչմերուկներում, Հերացու՝ դեպի Նոր Նորք բարձրացող հատվածում, Ֆրանսիայի հրապարակում: Փողոցներում ցուցարարները տեղադրել են նստարաններ, աղբամաններ՝ դրանք հանելով իրենց համար նախատեսված տեղերից:

Ոստիկանությունը հայտարարել է, որ նման գործողությունները կարող են ծնել հանցագործություններ՝ ուղղված քաղաքացիների կյանքի, առողջության և գույքի դեմ: ՀՀ ոստիկանությունը ևս մեկ անգամ պարզաբանում է, որ խաղաղ, սակայն հասարակական կարգի խմբային խախտումներով ուղեկցվող հավաքի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների՝ իրավիճակից բխող համաչափ ոստիկանական գործողություններով, ընդհուպ մինչև հավաքի դադարեցման որոշման ընդունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am