Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Նոյեմբեր

Ռոման Բերեզովսկին կաշխատի ֆուտբոլի ազգային թիմի մարզչական շտաբում

Ռոման Բերեզովսկին կաշխատի ֆուտբոլի ազգային թիմի մարզչական շտաբում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին կօգնի Վարդան Մինասյանին մարզչական աշխատանքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման հայտարարություն արեց ազգային ընտրանու վերանշանակված գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը՝ «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման ժամանակ:
«Ռոման Բերեզովսկին լինելու է մեր մարզչական շտաբում և աշխատելու է դարպասապահների հետ: Հավաքականի մարզչական շտաբում կաշխատեն նաև Արտակ Օսեյանը և Արթուր Մկրտչյանը»,-ասել է Մինասյանը:

Բերեզովսկին ծնվել է 1974 թվականին Երևանում: Հայաստանի ազգային հավաքականի կազմում իր նորամուտը Բերեզովսկին նշել է 1996 թվականի օգոստոսի 31-ին` աշխարհի 1998 թվականի առաջնության ընտրական փուլի` Պորտուգալիայի հետ խաղում (0:0): Եղել է ազգային ընտրանու ավագը: Հավաքականի կազմում վերջին հանդիպումը Բերեզովսկին անցկացրել է Պորտուգալիայի հավաքականի դեմ` 2015 թվականի հունիսի 13-ին (2:3):

 

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ