Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սոցցանցերից հրաժարվելը մարդուն ավելի երջանիկ Է դարձնում. գիտնականներ

Սոցցանցերից հրաժարվելը մարդուն ավելի երջանիկ Է դարձնում. գիտնականներ

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցցանցերից հրաժարվելը մարդու օրգանիզմում նվազեցնում Է սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի մակարդակը: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետեւում Է այն հետազոտությունից, որը հրապարակվել Է Journal of Social Psychology հանդեսում: Ավստրալիայի Քվինսլենդի համալսարանի մասնագետները որոշել են ուսումնասիրել Facebook սոցիալական ցանցից կարճատեւ հանգստանալու հետեւանքները: Նրանք ընտրել են 138 մարդու, որոնցից 60-ը պետք Է հրաժարվեին ցանցում շփվելուց:

Մնացածները կարող Էին սովորականի պես նստել Facebook-ում: Բոլորից թքի նմուշներ են վերցրել եւ հարցում արել կյանքից բավարարվածության, սթրեսի մակարդակի, տրամադրության եւ մենակության զգացողության մասին: «Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ընդամենը հինգ օրով Facebook-ից դուրս գալը բավական Է, որպեսզի նվազի սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի մակարդակը: Հսկողության տակ գտնվող այն խմբի մոտ, որը չԷր հրաժարվել Facebook-ից, դա չի դիտվել»,-ասել Է Քվինսլենդի համալսարանի Հոգեբանության դպրոցի ավագ դասախոս եւ հետազոտության առաջատար հեղինակ Էրիկ Վանմանը:

Չնայած այն բանին, որ հորմոնների մակարդակով ուսումնասիրվողների մոտ վիճակը փոխվել Էր, գիտափորձից հետո սթրեսի մակարդակի նրանց սեփական գնահատումները չԷին փոխվել: Նաեւ շատերն իրենց կյանքից պակաս բավարարված Էին իրենց զգում եւ երջանիկ Էին կրկին սոցիալական ցանց վերադառնալու համար: «Մենք խոսեցինք ու հասկացանք, թե ինչ Է տեղի ունենում նրանց եւ նրանց ընկերների հետ: Ամեն անգամ, երբ ես դուրս Էի գալիս Facebook-ից, թեթեւության վայրկենական զգացողություն Էի ունենում, որը տեւում Էր մի քանի օր: Բայց դրանից հետո ես սկսում Էի զգալ, որ ինչ-որ բան բաց եմ թողնում, ինչպես բաց թողած օգուտի սինդրոմը (հետաքրքիր իրադարձություն բաց թողնելու կպչուն վախ), եւ ես ստիպված Էի լինում վերադառնալ: Եվ շրջափուլը վերստին սկսվում Է»,-անկեղծացել Է Վանմանը:

Սակայն, նրա կարծիքով, չարժե հապճեպ եզրակացություններ անել: Դա կապված Է նրա հետ, որ նման փոքրիկ գիտափորձը պատկերացում չի տալիս այն բանի մասին, թե կոնկրետ որքան ժամանակ Է հարկավոր կորտիզոլի մակարդակը նվազեցնելու համար, եւ այն կրկին չի ավելանա արդյոք, եթե մարդը երկար ժամանակ չվերադառնա սոցցանց: Նաեւ Վանմանը կարծիք Է հայտնել, որ յուրաքանչյուր սոցցանցի համար նման Էքսպերիմենտների արդյունքները տարբեր կլինեն: Հետագայում հոգեբանները պլանավորում են անցկացնել ավելի ընդգրկուն ուսումնասիրություն՝ ազդեցությունները քննելու երկար ժամանակի ընթացքում, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am