Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Բոլոր մարզերում համայնքների բյուջեների սեփական եկամուտների աճ է արձանագրվել. Կարեն Կարապետյան

Բոլոր մարզերում համայնքների բյուջեների սեփական եկամուտների աճ է արձանագրվել. Կարեն Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բոլոր մարզերի, այդ թվում` մայրաքաղաքի համայնքային բյուջեների սեփական եկամուտները 2018-ի առաջին եռամսյակին աճել են 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը: «Դեռևս անցած տարի մեր առջև ամբիցիոզ խնդիր էինք դրել սեփական եկամուտների աճ ապահովել: Այս տարվա առաջին եռամսյակի համայնքների բյուջեների սեփական եկամուտների վերաբերյալ վիճակագրությունը, որի համաձայն` ունենք աճ բոլոր մարզերում, վկայում է, որ ճիշտ ուղու վրա ենք»,-գրել է Կարեն Կարապետյանը:

Համաձայն հրապարակված ինֆոգրաֆիկայի`ամենաբարձր աճը գրանցվել է Տավուշում` 61.3 տոկոս, ամենացածրը` Սյունիքում` 7 տոկոս: Արարատում աճը կազմել է 51.6, Շիրակում` 39.6, Լոռիում` 34.5, Կոտայքում` 30.5 տոկոս: Երևանում աճը 17.6 տոկոս է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am