Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իրավիճակը ԼՂ-ում, Հայաստանի սահմանին միշտ եղել է անհանգստացնող. Ստանիսլավ Տարասով

Իրավիճակը ԼՂ-ում, Հայաստանի սահմանին միշտ եղել է անհանգստացնող. Ստանիսլավ Տարասով

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հարցերով ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովի կարծիքով, իրավիճակը Ղարաբաղում, Հայաստանի սահմանին միշտ եղել է անհանգստացնող: Քաղաքագետը, արձագանքելով ադրբեջանական զինուժի կողմից վերջին օրերին Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ հաճախակիացած կրակոցներին և ՀԱՊԿ արձագանքման հնարավորությանը, նշեց, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, որի անդամ է Հայաստանը, հետևում է սահմանին իրավիճակի զարգացումներին:

Տարասովի խոսքով, դժվար է մեկնաբանել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող զարգացումները, որովհետև դրանք, կարծես թե, ստանդարտ են դարձել:

«Այստեղ պետք է նկատել, որ երկու կարևոր քաղաքական իրադարձություն տեղի ունեցավ. Հայաստանում և Ադրբեջանում նախագահներ ընտրվեցին: Հիմա հարցն այն է, թե ինչպես կընթանա կողմերի միջև երկխոսությունը, ինչ պայմաններով, կվերսկի այն ընդհանրապես, արդյոք կողմերը կփորձեն դուրս գալ փակուղուց և այլն: Պետք է սպասել զարգացումների»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ստանիսլավ Տարասովը:

Այն հարցին՝ քանի որ կրակոցները Հայաստան-Ադրբեջան սահմանին են,  թիրախավորվել են քաղաքացիական օբյեկտները, արդյոք ՀԱՊԿ-ի կողմից արձագանքելու անհրաժեշտություն կա, Ստանիսլավ Տարասովը նշեց, որ առայժմ դրա կարիքը չկա: «Առայժմ ինչ-որ հայտարարություններ անելու կարիք չեմ տեսնում, Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, իսկ ՀԱՊԿ-ը հետևում է գործընթացին»,-ասաց Ստանիսլավ Տարասովը:

Ադրբեջանի զինված ուժերն ապրիլի 12-ի ուշ երեկոյան կրակ են բացել Բաղանիսի մոտ գտնվող հայկական քաղաքացիական բեռնատարի վրա։ Իսկ դրանից ավելի վաղ՝ ապրիլի 7-ին և ապրիլի 7-8-ի գիշերը, Ադրբեջանի զինված ուժերըՆախիջևանի հատվածում կրակ էին արձակել հայկական զինված ուժերի ուղղությամբ։ ՀՀ զինված ուժերը պատասխան գործողություններով լռեցրել էին հակառակորդին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am