Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Ապրիլ

Տիգրան Պետրոսյանը և Մանուէլ Պետրոսյանը հաջող են մեկնարկել Շարժայի մրցաշարում  


ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը և Տիգրան Պետրոսյանը հաջող են մեկնարկել Շարժայի մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային տուրում Մանուէլ Պետրոսյանը հաղթանակ է տոնել` առավելության հասնելով ԱՄԷ-ի ներկայացուցիչ Ահմեդ Ֆարհեդի նկատմամբ: Իսկ Տիգրան Պետրոսյանի մրցակիցը չի ներկայացել խաղին, և հայ գրոսմայստերի հաշվին գրանցվել է տեխնիկական հաղթանակ:

Առաջին տուրից հետո Հայաստանի երկու ներկայացուցիչներն էլ ունեն մեկական միավոր:

Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում ընթացող «Շարժա Մասթերս» միջազգային մրցաշարն անցկացվում է 2-րդ անգամ: Մրցաշարը հավաքել է հզոր կազմ. 132 մասնակիցներից 31-ը կրում են գրոսմայստերի տիտղոս, իսկ մրցաշարի առաջին դասակարգված շախմատիստն է 2709 գործակից ունեցող չինացի գրոսմայստեր Վան Հաոն:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ