Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցել է Ալժիրի խորհրդարանի երկու պալատների նախագահներին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցել է Ալժիրի խորհրդարանի երկու պալատների 
նախագահներին

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական նամակներ է հղել Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության խորհրդարանի Մաջլիս ալ-Ումմայի նախագահ Աբդելկադեր Բենսալահին եւ ալ-Մաջլիս ալ-Շաաբի ալ-Վատանիի նախագահ Սաիդ Բուհաջային: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից։

«Խոր ցավով տեղեկացանք Ալժիրի Բուֆարիկի օդանավակայանի մերձակայքում ռազմական ինքնաթիռի ողբերգական կործանման մասին, որը բազմաթիվ զոհերի պատճառ դարձավ:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ձեզ եմ հղում մեր խորին ցավակցությունն ու մխիթարական խոսքը զոհվածների ընտանիքներին ու հարազատներին»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահի ցավակցական նամակներում

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]