Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արա Բաբլոյանը հանդիպել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ

Արա Բաբլոյանը հանդիպել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի 
նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սանկտ Պետերբուրգում ապրիլի 12-ին հանդիպել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից,  ՀՀ խորհրդարանի ղեկավարը դրական է գնահատել հայ-բելառուսական քաղաքական երկխոսության ներկա մակարդակն ու երկու ժողովուրդների միջեւ ձեւավորված բարեկամական կապերը: Արա Բաբլոյանը երկկողմ հարաբերություններում առանձնապես կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը, ինչպես նաեւ օրենսդիր մարմինների փոխգործակցությունը միջազգային խորհրդարանական հարթակներում: ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է նաեւ ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի շրջանակում երկու երկրների համագործակցության հարցերին:

Վլադիմիր Անդրեյչենկոն ընդգծել է, որ Բելառուսը ջերմությամբ եւ եղբայրական զգացումներով է վերաբերում հայ ժողովրդին: Երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության զարգացման հարցում նա կարեւորել է միջխորհրդարանական հանձնաժողովի դերը:

Ընդգծելով, որ Հայաստանն ու Բելառուսը տնտեսական համագործակցության մեծ ներուժ ունեն՝ զրուցակիցներն այդ համատեքստում քննարկել են մի շարք ոլորտներում փոխշահավետ գործակցությունը զարգացնելու հնարավորությունները


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am