Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Արցախում վերջին տարիների հնագիտական հետազոտությունները վաղ քրիստոնեական մշակույթի հետաքրքիր տարրեր են պարունակում

Արցախում վերջին տարիների հնագիտական հետազոտությունները վաղ քրիստոնեական 
մշակույթի հետաքրքիր տարրեր են պարունակում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանի խոսքով`Արցախում  վերջին տարիների  հնագիտական հետազոտությունները վաղ քրիստոնեական մշակույթի շատ հետաքրքիր առանձնահատկություններ են պարունակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանը խոսելով  Վաճառի Սուրբ Ստեփանոս վանքում իրականացված պեղումների մասին՝ Պետրոսյանն ասաց, որ այնտեղ արևելյան մուտք ունեցող մի հետաքրքիր դամբարան է բացվել: «Վաճառում մենք բացել ենք դամբարանը, եկեղեցին, գավիթը, հիսուն նոր խաչքարեր ենք գտել, ինչպես նաև՝ երկու տասնյակ նոր արձանագրություններ»,-ասաց նա:

Համլետ Պետրոսյանի խոսքով`արձանագրություններից մեկում առաջին անգամ 13-րդ դարի վերջին  օգտագործվել է Քիմիա անձնանունը, որի մասին հայտնի է միայն 16-րդ դարի վերջի հիշատակությունը: «Կարեւոր է, որ Վաճառը Գանձասար  տանող ճանապարհից ընդամենը 1,5 կմ հեռավորության վրա է: Այնտեղ աշխատանքներ իրականացնելիս աջակցել է բարերարը»,-հավելեց հնագետը:

Անդրադառնալով Դադիվանքի պեղումներին՝ Համլետ Պետրոսյանն ընդգծեց, որ  գմբեթավոր փոքր եկեղեցու պատի տակ անցյալ տարի գետնուղի էր բացվել, որը ձգվում էր 6,5 մետր: «Ցավոք, այնտեղ որևէ բան մեզ չհաջողվեց գտնել: Մեր եկեղեցական հուշարձանների հատակների տակ երբեք պեղումներ չեն իրականացվել: Այսօր պարզում ենք, որ բազմաթիվ եկեղեցական կառույցներ հիմնված են հին դամբարանների, թաքստոցների վրա»,-նշեց Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավարը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am