Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կարեն Կարապետյանը ՀՀԿ վարչապետի թեկնածուի շուրջ քննարկումների ակտիվ նախաձեռնողներից մեկն է. Դավիթ Հարությունյան

 Կարեն Կարապետյանը ՀՀԿ վարչապետի թեկնածուի շուրջ քննարկումների ակտիվ 
նախաձեռնողներից մեկն է. Դավիթ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յուրաքանչյուր մեծ կուսակցություն չի կարող ունենալ վարչապետի ընդամենը մեկ թեկնածու, ուստի Հանրապետական կուսակցությունը բացառություն չի կարող լինել: Քննարկվել են վարչապետի թեկնածուի բոլոր հնարավոր տարբերակները՝ հաշվի առնելով նաև առկա մարտահրավերները: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը:

«ՀՀԿ-ն ունի իր ներքին կառուցվածքն ու ներքին ժողովրդավարության մեխանիզմները: Թեկնածուները հավանության են արժանանում Գործադիր մարմնի կողմից, հաստատվում են խորհրդի կողմից, ֆորմալ գործընթացներն իրականացվում են խմբակցության կողմից: ՀՀԿ-ում վարչապետի թեկնածուի շուրջ քննարկումները բավականին բաց, երբեմն նաև թեժ են եղել: Դետալների մասին չեմ խոսելու, որովհետև դրանք ներքին կուսակցական գործընթացներ են», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա:

Լրագրողի հարցին՝ քննարկվել է արդյոք Կարեն Կարապետյանի թեկնածությունը, ինչու է որոշվել, որ նա չի կարող լինել վարչապետ, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Կարեն Կարապետյանը ՀՀԿ առաջին փոխնախագահն է, նա շատ ակտիվ մասնակիցն է ու նախաձեռնողը քննարկումների, նա, լինելով կուսակցության առաջին փոխնախագահ, ակտիվ մասնակից, նախաձեռնող անձանցից է քննարկումների», - նշեց նախարարի պաշտոնակատարը:

Ապրիլի 11-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ կուսակցության խորհրդի շաբաթ օրը կայանալիք նիստի ընթացքում խորհրդին կառաջարկեն վարչապետի պաշտոնում առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Շարմազանովը վստահեցրեց, որ, վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությունից բացի, որևէ այլ թեկնածություն չի քննարկվել:  

Ապրիլի 9-ին Հայաստանն անցել է կառավարման խորհրդարանական համակարգի, նույն օրը երդվել և պաշտոնն ստանձնել է երկրի նոր նախագահը, հրաժարական է տվել կառավարությունը, սակայն վարչապետն ու բոլոր նախարարները կշարունակեն պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության ձևավորումը: Ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի կունենա վարչապետի ընտրությունը:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am