Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Աշխարհում իրավիճակն ավելի քաոտիկ է դառնում. Պուտին

Աշխարհում իրավիճակն ավելի քաոտիկ է դառնում. Պուտին

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում տիրող իրավիճակը մտահոգություն է հարուցում, քանի որ դառնում է ավելի քաոտիկ, սակայն Ռուսաստանը հուսով է, որ առողջ բանականությունը կտիրապետի, իսկ իրավիճակը կդառնա ավելի կայուն և կանխատեսելի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Իրավիճակն աշխարհում չի կարող մտահոգություն չառաջացնել: Իրավիճակն աշխարհում դառնում է ավելի քաոտիկ, սակայն, այնուամենայնիվ, մենք հուսով ենք, որ ի վերջո առողջ բանականությունը կհաղթի, և միջազգային հարաբերությունները կառուցողական հուն կմտնեն, ամբողջ միջազգային համակարգը կդառնա ավելի կայուն և կանխատեսելի»,- ընդգծել է Ռուսաստանի Դաշնության նախագահը՝ ընդունելով 17 երկրների դեսպանների հավատարմագրերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am