Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

2018թ. առաջին երկու ամիսներին արձանագրվել է տնտեսական ակտիվության 8.6 տոկոս աճ. Կարեն Կարապետյան

2018թ. առաջին երկու ամիսներին արձանագրվել է տնտեսական ակտիվության 8.6 
տոկոս աճ. Կարեն Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա առաջին երկու ամիսներին Հայաստանում արձանագրվել է տնտեսական ակտիվության 8.6 տոկոս աճ: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար  Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հարցին: «Չնայած մենք ունենք որոշակի ֆորս-մաժորային իրավիճակ, քանի որ Թեղուտի ձեռնարկությունը չի աշխատում, սակայն այս տարվա առաջին ամիսներին ունենք տնտեսական ակտիվության 8.6 տոկոս աճ, արտահանման 43 տոկոս, ներմուծման՝ 45-46 տոկոս աճ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Կարեն Կարապետյանն ընդգծեց, որ յուրաքանչյուր գերատեսչություն ունի տեսլական, թե ուր պիտի գնա, ինչ ուղղությամբ շարժվի: «Մենք բավականին երկար աշխատել ենք 20-30 ծրագրի վրա, որոնք վերջերս զեկուցել ենք հանրապետության նախագահին, իսկ առաջիկայում կներկայացնենք հանրային քննարկման: Կարծում եմ, որ մեր քաղաքացիները ինչ-որ առումով բավարարված կլինեն, եթե տեսնենք, թե մենք այնտեղ ինչ նշաձող ենք դրել: Շատ ամբիցիոզ և բավականին քրտնաջան աշխատանք պահանջող ծրագրեր են, այսինքն՝ նշաձողը շատ բարձր է, սակայն ծրագրերը իրագործելի են: Մենք պետք է մեր առավելագույն ուժերը ներդնենք բոլոր ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու համար»,- ընդգծեց Կարապետյանը:

Նա ևս մեկ անգամ կրկնեց, որ մոտակա տարիներին ունենալու ենք որոշակի տնտեսական հաջողություններ և տնտեսական աճ, որը շատ կարևոր կլինի երկարաժամկետ հեռանկարում ֆունդամենտալ բարեփոխումներ իրականացնելու համար: Կարապետյանը հաջողության հասնելու համար կարևորեց երկարաժամկետ ծրագրերի մշակումը՝ ընդգծելով, որ առաջիկայում պետք է քայլեր ձեռնարկեն նման ծրագրեր կյանքի կոչելու ուղղությամբ՝ զերծ մնալով պոպուլիզմից:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]