Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մեծ Բրիտանիան հրաժարվեց Սիրիան ռմբակոծել առանց հավելյալ ապացույցների

Մեծ Բրիտանիան հրաժարվեց Սիրիան ռմբակոծել առանց հավելյալ ապացույցների

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին հայտարարել Է, որ Լոնդոնին ավելի շատ ապացույցներ են անհրաժեշտ Սիրիայում հավանական քիմիական գրոհի վերաբերյալ, որպեսզի նա միանա այդ երկրին հարվածներ հասցնելուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 11-ին հայտնել Է Times թերթը:

Մեյը հրաժարվել Է «արագ հատուցմանը» մասնակցելուց, քանի դեռ Քիմիական զենքի արգելման կազմակերպության տեսուչները պատրաստվում են այցելել Դամասկոսի արվարձան, որտեղ, ինչպես պնդում են մի շարք ոչ կառավարական կազմակերպություններ, ապրիլի 6-ին կառավարական զորքերը քլոր պարունակող ռումբ են պայթեցրել:

Նաեւ տեղեկատվություն Է հայտնվել նյարդակաթվածահարական գազի կիրառման մասին: Ապրիլի 11-ին Պենտագոնի պաշտոնատարները հայտնել են, որ ԱՄՆ-ի զինված ուժերը պատրաստ են հարվածներ հասցնել Սիրիայի տարածքին: Նշվում Է, որ մարտական պատրաստության են բերված դիրքերում գտնվող նավերը, ինքնաթիռները եւ թեւավոր հրթիռները: «Նախագահ Թրամփից հրամանն սպասվում Է ամեն րոպե»,- ասել Է Միացյալ Նահանգների զինվորական գերատեսչության ներկայացուցիչը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am