Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Ահաբեկչություն Գերմանիայում. կան զոհեր և վիրավորներ

Ահաբեկչություն Գերմանիայում. կան զոհեր և վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի հարավում գտնվող Մյունստեր քաղաքում բեռնատարը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ինչի հետևան քով առնվազն երեք հոգի մահացել է, իսկ շուրջ 50 հոգի՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, բեռնատարը մխրճվել սրճարանում գտնվող մարդկանց մեջ. դեպքի վայրում նետված են սրճարանի աթոռներն ու սեղանները:

«Կան տուժածներ և զոհվածներ»,- նման գրառում է տեղ գտել Մյունստերի քաղաքային ոստիկանության Թվիթերի միկրոբլոգում: Ըստ ոստիկանության տվյալների՝ վարորդը վերջում ինքնասպանություն է գործել: Ոստիկանությունը կատարվածը դիտարկում է որպես ահաբեկչություն:

Տեղում անցկացվում է հատուկ գործողություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am