Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Նոյեմբեր

ՀՀ Նախագահի աշխատակազմի մի խումբ ներկայացուցիչներ ազատվել են աշխատանքից

 ՀՀ Նախագահի աշխատակազմի մի խումբ ներկայացուցիչներ ազատվել են 
աշխատանքից

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 7-ին ստորագրած հրամանագրերով աշխատանքից ազատել է Նախագահի մի շարք օգնականների, խորհրդականների և ռեֆերենտների:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նախագահի հրամանագրով աշխատանքից ազատվել են Նախագահի օգնականներ Հասմիկ Պետրոսյանը, Մարտին Զաքարյանը, Նախագահի ռեֆերենտներ Հովհաննես Նիկողոսյանը, Ջեմմա Հակոբյանը, Արտյոմ Սեդրակյանը, Արմեն Դավթյանը, Նաիրի Պետրոսյանը, Նախագահի խորհրդականներ Միքայել Հարությունյանը, Հասմիկ Պողոսյանը, Վարդան Խաչատրյանը:

Նախագահի այլ հրամանագրերով աշխատանքից ազատվել են Նախագահի գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալի պաշտոնից, գեներալ-լեյտենանտ Գարեգին Գաբիելյանը, Նախագահի գլխավոր ռազմական տեսչի տեղակալ, գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը, Նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանը, Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ