Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ադրբեջանում կրոնական ազատությունների վերաբերյալ օրենքները հակասում են մարդու իրավունքներին

Ադրբեջանում կրոնական ազատությունների վերաբերյալ օրենքները հակասում են 
մարդու իրավունքներին

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում գործող «Ժողովրդավարական նախաձեռնությունների ինստիտուտը հրապարակել է «Կրոնական միջոցների իրավական շրջանակը (գրականություն, առարկաներ, կրոնական բովանդակությամբ նյութեր), գործնական իրավիճակն ու առաջարկությունները»,-խորագրով զեկույցը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Ուսումնասիրության հեղինակները նշել են, որ Ադրբեջանում կրոնական հարցերը կարգավորող  օրենսդրական սահմանումները հակասում են ՄԱԿ-ի, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և ՄԻԵԴ  նախադեպային իրավունքի նորմերին:

Զեկույցի հեղինակները կոչ են արել փոխել կրոնի ազատության մասին օրենքը, որի նորմերը խիստ անորոշ են և թույլ են տալիս կամայական մեկնաբանություններ կատարել:

«Կրոնական գրականության արտադրության, արտահանման, ներմուծման, բաշխման և վաճառքի սահմանափակումները պետք է հեռացվեն: Կրոնական միջոցների անկախ փորձաքննությունը պետք է թույլատրվի»,-նշել են հեղինակները:

Առաջարկվել է նաև կրոնական օրենքից հեռացնել 167-2 հոդվածը, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում կրոնական բովանդակության, կրոնական գրականության, աուդիո և տեսանյութերի ապօրինի արտադրության, տարածման, ներմուծման և վաճառքի համար:

Զեկույցի հեղինակները նշել են, որ այս հոդվածը հակասում է մարդու հիմնարար իրավունքներին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am