Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Ռուսաստանը պատրաստ Է քննարկել Թուրքիայից լոլիկի մատակարարների ցուցակի ընդլայնումը

Ռուսաստանը պատրաստ Է քննարկել Թուրքիայից լոլիկի մատակարարների ցուցակի ընդլայնումը

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը կարող Է ընդլայնել Թուրքիայից լոլիկի մատակարարների ցուցակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 3-ին հայտնել Է Ռոսսելխոզնադզորը:

«Ռոսսելխոզնադզորն առաջարկել Է Թուրքիայի Հանրապետության պարենի, գյուղատնտեսության եւ անասնաբուծության նախարարությանը՝ քննարկել Ռուսաստանի Դաշնությանը լոլիկ մատակարարելու ցանկություն ունեցող ձեռնարկությունների լրացուցիչ ցուցակ ներկայացնելու հարցը»,-ասված Է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Դրանում նշվում Է, որ ռուսական կողմը թուրք գործընկերներին ուղարկել Է «Ռոսսելխոզնադզորի մասնագետների պատվիրակության այցի ծրագիրը՝ ծանոթանալու նշված ձեռնարկություններում լոլիկի արտադրության համակարգին», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am