Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում մահացել Է սառը պատերազմի «առաջին լրտեսը»

ԱՄՆ-ում մահացել Է սառը պատերազմի «առաջին լրտեսը»

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սառը պատերազմի ժամանակների ամերիկացի հետախույզ Իրվինգ Այզեքսոնը, որը Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում (ԳԴՀ) լրտեսել Է խորհրդային քաղաքացիներին եւ խորհրդային զորքերին, մահացել Է 102 տարեկան հասակում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Portland Press Herald հրատարակությունը:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Այզեքսոնին ուղարկել են Մեծ Բրիտանիա, ուրտեղ նա սկսել Է աշխատել Ռազմավարական ծառայությունների վարչության (OSS) համար, որի հիմքի վրա հետագայում ստեղծվեց Կենտրոնական հետախուզական վարչությունը: Պատերազմից հետո նա տեղափոխվել Է ԳԴՀ, որտեղ հետեւել Է ՍՍՀՄ-ի քաղաքացիներին եւ խորհրդային զորքերի տեղաշարժերին:

Իր կնոջ հետ Այզեքսոնը ծանոթացել Է 1945 թվականին Լայպցիգում: Նա 90 տարեկան հասակում վախճանվել Է 2015 թվականին: Ծառայությունն ավարտելուց հետո նախկին հետախույզը հրատարակել Է «Սիրող լրտեսի հուշագրություններ» վերտառությամբ գիրքը, որտեղ իրեն ներկայացրել Է որպես սառը պատերազմի ժամանակների առաջին լրտեսը: Լրտեսի հարազատներըհայտնել են, որ Այզեքսոնը մահացել Է Մենի նահանգի Օբեռն քաղաքի բուժանկելանոցում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am