Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայկական արտադրության քվադրիկոպտերի ստեղծողները վստահեցնում են՝ այն 10 անգամ մատչելի է համանմաններից

Հայկական արտադրության քվադրիկոպտերի ստեղծողները վստահեցնում են՝ այն 10 անգամ մատչելի է համանմաններից

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քամու և թույլ անձրևի պայմաններում աշխատող հայկական արտադրության քվադրիկոպտերը, ստեղծողների վստահեցմամբ, մոտ տասն անգամ մատչելի է նմանատիպ սարքերի արտասահմանյան առաջարկներից: Անօդաչու թռչող սարքը ներկայացված է սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2018» ցուցահանդեսին, որը գործում է «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում: «Բոլոր սարքավորումները` կաղապարը, պլատաները, դետալները, գրեթե 100 տոկոսով մշակվում և ծրագրավորվում են մեր կողմից: Դրա առավելությունը նրանում է, որ ծրագիրն անընդհատ վերահսկողության ներքո է և ամիսը մեկ թարմացվում է, սխալները շտկվում են»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ զբաղվող «КБ-X» ընկերության ինժեներ-ծրագրավորող Վարդան Ալոյանը:

Քվադրիկոպտերը կիրառվում է հետախուզական նպատակներով, կարող է թռիչք կատարել ու բազայից հեռանալ 10-15 կմ, խաղաղ պայմաններում օպտիկան թույլ է տալիս տեսնել պարզ պատկերներ: Բացի այդ, ըստ Ալոյանի, սարքում առկա են ալգորիթմեր օբյեկտներին հետևելու համար: «Սարքն ունի երկու տեսախցիկ, որոնցով տեսականորեն ծածկում է ոչ տիրույթը, ղեկավարողը հանգիստ կարող է ղեկավարել ու կողմնորոշվել տարածության մեջ: Դրանից բացի` տեսախցիկի ծրագրում հնարավոր է նշել օբյեկտ` տվյալ դեպքում` մարդու, ու առանց ղեկավարի միջնորդության, հետևել նրան: Արտասահմանյան ծրագրերում այդպիսի ֆունկցիաները շատ թանկ են ու լրացուցիչ գին է ավելացնում սարքավորումներին»,-հավելեց ծրագրավորողը:

Սարքի մրցակցային առավելություններից է GPS խլացման պայմաններում թռիչքի իրականացումն ու ղեկավարումը: «Այնքանով է մրցունակ, որ այսպիսի արտադրանքներն առանց GPS-ի ավելի թույլ ու դժվար ղեկավարելի են»,-ասաց Վարդան Ալոյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]