Տնտեսություն

Արարատյան դաշտում սակավաջրությունը մեղմելու համար կառավարությունը միջոցներ հատկացրեց

1 րոպեի ընթերցում

Արարատյան դաշտում սակավաջրությունը մեղմելու համար կառավարությունը միջոցներ հատկացրեց

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության ընդունած որոշմամբ 2018 թվականի 1-ին եռամսյակում Ջրային տնտեսության պետական կոմիտեին կհատկացվի 70 մլն 458 հազար դրամ՝ սակավաջրության մեղմմանն ուղղված միջոցառումների առաջին փուլի իրականացման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, միջոցները կհատկացվեն կառավարության պահուստային ֆոնդից:

Նախագծի հիմնավորման համաձայն, կանխատեսվող սակավաջրության մեղմման համար նախատեսվում է իրականացնել Արարատյան դաշտի 26 համայնքում խորքային 38 նոր հորերի հորատման, ինչպես նաև գոյություն ունեցող 17 հորի վերականգնման աշխատանքներ: Առավել առաջնահերթ են համարվում 15 համայնքներում խորքային 23 նոր հորերի հորատման (այդ թվում՝ Սև ջրի ավազանը ջրալրող), ինչպես նաև գոյություն ունեցող 14 հորի վերականգնման աշխատանքները, որոնք իրականացվելու են առաջին փուլով:

Վերը նշված առաջին փուլի աշխատանքների իրականացման արդյունքում, նախնական հաշվարկներով, լրացուցիչ կարտադրվի շուրջ 17,6 մլն մ3 ջուր, որը հնարավորություն կտա բարձրացնել շուրջ 931 հա հողատարածքի ջրապահովվածության աստիճանը: Հորերի շահագործման դեպքում էլեկտրաէներգիայի ծախսը կկազմեն շուրջ 6,2 մլն կՎտ/ժամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում