Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

«Ռոստեխ»-ը ռազմական արտադրանքի 200-ից ավելի նմուշներ կներկայացնի ArmHiTec 2018 ցուցահանդեսում

«Ռոստեխ»-ը ռազմական արտադրանքի 200-ից ավելի նմուշներ կներկայացնի ArmHiTec 2018 ցուցահանդեսում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռոստեխ» պետական կորպորացիայի հոլդինգներն ու ձեռնարկությունները ռուսական զենքի 200-ից ավելի նմուշներ կներկայացնեն ArmHiTec 2018 ցուցահանդեսում, որը մարտի 29-ից մինչեւ 31-ը տեղի Է ունենում Երեւանում:

Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, մարտի 29-ին հայտնել Է «Ռոստեխ»-ի պատվիրակության ղեկավար, «ՌոսօբորոնԷքսպորտ»-ի մարկետինգային գործունեության դեպարտամենտի պետի տեղակալ Վլադիմիր Գոնչարովը:

«Այս տարի «Ռոստեխ»-ի ձեռնարկություններն ընդհանուր առմամբ կներկայացնեն ռազմական նշանակության արտադրանքի 200-ից ավելի նմուշներ, այդ թվում՝ զինամթերքի 100-ից ավելի տեսակներ, ցամաքային զորքերի համար նախատեսված մարտական մեքենաներ, ավիացիոն եւ ուղղաթիռային տեխնիկա, կապի միջոցներ եւ անվտանգության ապահովման համալիրներ, ինչպես նաեւ զորքերի տակտիկական օղակի կառավարման ժամանակակից համակարգեր»,-ասել Է Գոնչարովը: ArmHiTec 2018-ում միասնական ռուսական ցուցադրանքի կազմակերպիչը «ՌոսօբորոնԷքսպորտ»-ն Է, որը մտնում Է «Ռոստեխ» պետական կորպորացիայի մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am