Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Իրանի նախագահը ԼՂ հակամարտության քաղաքական ճանապարհով կարգավորմանն այլընտրանք չի տեսնում

 Իրանի նախագահը ԼՂ հակամարտության քաղաքական ճանապարհով կարգավորմանն 
այլընտրանք չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին համոզված է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին Իրանի նախագահը խոսել է Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Մենք կարծում ենք, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով: Մենք ցանկանում ենք ականատեսը լինել նրա, թե ինչպես է տարածաշրջանում Ադրբեջանի և Հայաստանի ջանքերով հաստատվում ամուր կայունություն: Ուրախ ենք, որ այս հարթության մեջ գործադրվում են դիվանագիտական ջանքեր»,- հայտարարել է նախագահ Ռոհանին:

Նա ընդգծել է, որ խնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի միջազգային սկզբունքների վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am