Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Տուսկը հայտարարեց ԵՄ-ի 14 երկրներից ռուս դիվանագետների արտաքսման մասին

Տուսկը հայտարարեց ԵՄ-ի 14 երկրներից ռուս դիվանագետների արտաքսման մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը մարտի 26-ին հայտարարել Է, որ բրիտանական Սոլսբերիում ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման հետաքննության ֆոնին ռուս դիվանագետների արտաքսման որոշում Է ընդունել եվրոպական 14 երկիր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:

«Անցած շաբաթ Եվրախորհրդի որոշումից հետո այսօր ԵՄ-ի անդամ 14 երկրներ որոշում են ընդունել արտաքսել ռուս դիվանագետների»,-հայտարարել Է նա Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում: Տուսկը նաեւ ընդգծել Է, որ Եվրամիությունը չի բացառում Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների ընդունումը:

«Հավելյալ միջոցները չեն բացառվում առաջիկա օրերին ու շաբաթներին»,-նախազգուշացրել Է նա: Ռուս դիվանագետների արտաքսման որոշում ընդունած ԵՄ-ի երկրների թվում են՝ Լեհաստանը, Իռլանդիան, Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Չեխիան, Դանիան, Նիդեռլանդները, Գերմանիան, Ֆրանսիան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am