Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Եվրոպական 20 պետություն պատրաստվում է արտաքսել ռուս դիվանագետներին. The Times

Եվրոպական 20 պետություն պատրաստվում է արտաքսել ռուս դիվանագետներին. The 
Times

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչև 20 եվրոպական երկիր պատրաստվում է արտաքսել ռուս դիվանագետներին՝ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործի առնչությամբ։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով The Times-ը,  արտաքսումների «աննախադեպ փուլը» կսկսվի երկուշաբթի. մարտի 26-ին նախատեսված է 4 շաբաթով հետ կանչել Ռուսաստանում Եվրամիության դեսպան Մարկուս Էդերերին, ինչի մասին հայտնի էր դարձել նախօրեին։

Վկայակոչելով անանուն աղբյուրը՝ թերթը նշում է, որ արտաքսման «համակարգված շարքին» կարող են մասնակցել Ֆրանսիան, Գերմանիան, Լեհաստանը, Իռլանդիան, Նիդեռլանդները, Բուլղարիան, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան։

Նախօրեին հաղորդվել էր, որ Եվրամիության առաջնորդները պայմանավորվել են հետ կանչելՄոսկվայից ԵՄ դեսպանին՝ գերմանացի դիվանագետ Մարկուս Էդերերին, Սոլսբերիում ռուսական հետախուզական ծառայության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի թունավորման առնչությամբ խորհրդակցությունների համար:

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ Եվրամիության առաջնորդները համաձայնել են Մեծ Բրիտանիայի հետ, որ Ռուսաստանն ամենայն հավանականությամբ պատասխանատվություն է կրում Սկրիպալի թունավորման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am