Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կամերային երաժշտական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթում հաղթող է ճանաչվել Հռիփսիմե Առաքելյանը

Կամերային երաժշտական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթում 
հաղթող է ճանաչվել Հռիփսիմե Առաքելյանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում  հանձնաժողովը հաղթող է ճանաչել Հռիփսիմե Առաքելյանին: Մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել չորս թեկնածու:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հիմնվելով մրցութային հանձնաժողովի որոշման և հաղթած թեկնածուի համապատասխան դիմումի վրա, պետական թատրոնի տնօրենի նշանակումը կատարում է ՀՀ մշակույթի նախարարը։

Հռիփսիմե Առաքելյանը ծնվել է 1978 թվականին, Երևանում:

2000 թվականին ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Բանասիրության ֆակուլտետը, 2008-ին՝ Հայաստանի Հանրապետության Պետական Կառավարման Ակադեմիայի «Հանրային կառավարում» ֆակուլտետը (Հանրային կառավարման մագիստրոս):

Աշխատել է «Ար», «Հայ TV», «Կենտրոն», Հայաստանի հանրային հեռուստաընկերություններում, զբաղեցրել է բարձր պաշտոններ:

2011-2016թթ. ղեկավարել է Հայաստանի հանրային ռադիոյի «Ռադիոլուր» լրատվական ծրագիրը: 2016-ի դեկտեմբերից մինչև 2017 –ի օգոստոս ամիսը զբաղեցրել է ՀՀ կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնը: Շուրջ վեց ամիս մարքեթինգային գործունեություն է իրականացրել Հորդանանում:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am