Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Զինյալների առաջին խումբը դուրս եկավ Արեւելյան Ղութայի Խարաստա արվարձանից. Syria

Զինյալների առաջին խումբը դուրս եկավ Արեւելյան Ղութայի Խարաստա արվարձանից. Syria

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 209 մարդուց բաղկացած խումբը, ներառյալ 27 զինյալներ, որոնք «Ահրար աշ Շամ» զինված խմբավորման անդամներ են, մարտի 22-ին Մավարիդ Էլ Մայիյա հումանիտար միջանցքով դուրս Է եկել Սիրիայի մայրաքաղաքի Խարաստա արվարձանից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Syria հեռուստաալիքը:

Նրա տեղեկատվության համաձայն, դուրս եկած խաղաղ բնակիչների թվում կա 51 կին, 68 երեխա եւ 63 տղամարդ: Կապիտուլյացիայի պայմանների համաձայն, զինյալները եւ նրանց ընտանիքների անդամները ավտոբուսներով Արեւելյան Ղութայից ուղեւորվում են Իդլիբի նահանգ: Նրանց ուղեկցելու են Կարմիր մահիկի սիրիական ընկերության աշխատակիցները: Ընդամենը Սիրիայի հյուսիսում կտեղավորվեն Ահրար աշ Շամ»-ի 1,5 հազար զինյալներ եւ նրանց ընտանիքների 6 հազարից ավելի անդամներ:

Նրանց մեկնելուց հետո Խարաստա արվարձանն ամբողջովին ազատված կլինի անօրինական կազմավորումներից: «Ահրար աշ Շամը» զինված ընդդիմության խոշորագույն խմբավորումներից մեկն Է, որը հիմնականում բազավորված Է Իդլիբում եւ Հալեպից հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում: Նրա շարքերում կան շուրջ 20 հազար զինյալ սալաֆիթներ, որոնք արմատական իսլամի հետեւորդներ են:

Նրանք չեն մասնակցել միջազգային այն խորհրդակցություններին, որոնք 2017 թվականին Աստանայում անցկացրել են Սիրիայում հրադադարի երաշխավոր երկրները (Ռուսաստան, Թուրքիա եւ Իրան), սակայն նրանք չեն խոչընդոտել ապաԷսկալացման գոտիների ստեղծմանը եւ հարգել են կրակի դադարեցման ռեժիմը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am