Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

ՀՀ վարչապետի մոտ քննարկվել են շինարարական աշխատանքների հաշվարկման կարգին վերաբերող հարցեր

ՀՀ վարչապետի մոտ քննարկվել են շինարարական աշխատանքների հաշվարկման կարգին վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում մարտի 22-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են գործող գներով շինարարական աշխատանքների հաշվարկման նոր կարգին վերաբերող հարցեր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը կառավարության ղեկավարին զեկուցել է քննարկումների արդյունքների, գնագոյացման կարգի վերանայման վերաբերյալ առաջարկությունների ու լուծումների մասին:

Վարչապետը  համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներին  առաջարկել է համատեղ աշխատել և  ներկայացնել  հատկապես սոցիալական ենթակառուցվածքների՝ միավոր դպրոցի, հիվանդանոցիբնակելի շենքի և այլ ենթակառուցվածքների շինարարական աշխատանքների՝  գործող գներով  հաշվարկման նոր կարգի նախագիծ: Նման հաշվարկները   հիմք կծառայեն պետական և համայնքային  բյուջեների  արդյունավետ պլանավորման համար: Վարչապետն առաջարկել է քննարկումներում ներգրավել նաև  մասնագետների՝ ոլորտում գործող մասնավոր կազմակերպություններից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am