Չեխիայում առնազն վեց մարդ Է զոհվել քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով
15:06, 22 Մարտ 2018
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պայթյուն Է տեղի ունեցել Չեխիայի քիմիական ֆաբրիկայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press-ը:
Հրշեջ ծառայության տվյալներով՝ զոհվել Է վեց մարդ, նաեւ կան տուժածներ: Վիրավորների թիվը ճշտվում Է: Պայթյունը տեղի Է ունեցել Synthos ընկերության՝ Պրահայից 20 կիլոմետր հյուսիս ընկած Վլատվոուի Կրալուպիում գտնվող գործարանում:
Ոստիկանությունը հայտնում Է, որ տեղի բնակիչների կյանքին վտանգ չի սպառնում: Վլատվոուի Կրալուպին Չեխիայի քիմիական արդյունաբերության կենտրոններից մեկն Է:
Այն արտադրում Է սինթետիկ կաուչուկ, այստեղ Է գտնվում Unipetrol նավթավերամշակման գործարանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում