Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացմանը. շուտով հնարավոր կլինի կիրառել դրա առանձին դրույթներ

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացմանը. շուտով 
հնարավոր կլինի կիրառել դրա առանձին դրույթներ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը նշեց, որ շրջանակային նոր համաձայնագիրը կարևորվում է նրանով, որ նոր՝ գործընկերային մակարդակի է բարձրացնում ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունները և կոչված է դրանք կարգավորելու գալիք տարիների ընթացքում։ Այն ավելի ընդգրկուն է և համապատասխանեցվել է երկկողմ հարաբերությունների էությանն ու խորությանը։

«Համաձայնագիրը համապատասխանում է ինտեգրացիան այլ ձևաչափերում Հայաստանի ստանձնած պարտավորություններին: Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի, երբ ԵՄ վերջին պետությունը կծանուցի, որ ավարտել է ներպետական գործընթացները: Ներկա դրությամբ միայն Էստոնիան է այդ գործընթացներն ավարտել: Համաձայնագրի առանձին դրույթների կիրառման համար ԵՄ-ն ավարտել է ներպետական գործընթացները, դա հնարավոր է իրականացնել այն պահից, երբ Հայաստանը ևս ավարտի ներպետական գործընթացները: Այս պարագայում հնարավորություն կլինի, որ համաձայնագրի այն մասը, որը կարող է կիրառվել մինչև համաձայնագրի վերջնական ուժի մեջ մտնելը, արդեն սկսի գործել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Շավարշ Քոչարյանը:

Օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն 2017 թ. նոյեմբերի 24-ին ստորագրված համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:

«Համաձայնագիրը կանոնակարգում է ՀՀ-ԵՄ քաղաքական և տնտեսական բնագավառում երկխոսությունը, ոլորտային համագործակցությունը և առևտրային հարաբերությունները։ Կարևորում և խրախուսում է քաղաքական և տնտեսական բարեփոխումների շարունակականության ապահովումը։ Համաձայնագիրը որակապես ավելի ընդգրկուն ոլորտային համագործակցություն է առաջարկում՝ նախատեսելով մի շարք ուղղություններով համապատասխան մոտարկում ԵՄ չափորոշիչներին»,- նշված է ԱԳՆ-ի եզրակացության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]