Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Արգենտինայի համալսարանները չեղարկել են Հայոց ցեղասպանությունը ժխտող համաժողովի անցկացումը

Արգենտինայի համալսարանները  չեղարկել են Հայոց ցեղասպանությունը ժխտող 
համաժողովի անցկացումը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի Բելգրանո և Արևմտյան ազգային համալսարանները հայկական համայնքի ջանքերի շնորհիվ  չեղարկել են «1915. Օսմանյան Կայսրության ամենաերկար տարին» խորագիրը կրող ժխտողական համաժողովի անցկացումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համաժողովը պետք է անցկացվեր Անկարայի համալսարանի հետ համատեղ:

Արգենտինայի Հայ դատի հանձնախմբից տեղեկացնում են, որ համաժողովի մասին հայտարարելուց հետո հայկական համայնքի բոլոր երիտասարդական կազմակերպությունները հանդես են եկել հայտարարություններով, որ անընդունելի է նման բնույթ կրող միջոցառումների անցկացնելու թույլատրումը ակադեմիական միջավայրում, հատկապես մարդու իրավունքների ոլորտի առաջամարտիկ և Հայոց ցեղասպանությունն առաջին ճանաչած երկրում՝ Արգենտինայում:

Արգենտինայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Նիկոլյա Սաբունկույանը հետևյալ բովանդակությամբ նամակ է ուղարկել համաժողովի կազմակերպիչներին. «Համաժողովի վերնագրում հղում է արվում տարեթվի, երբ մեկնարկել է Հայոց ցեղասպանությունը և կայսրության, որը իրականացրել է այդ Ցեղասպանությունը, բայց մարդկության դեմ այս  հանցագործության մասին որևէ հիշատակում չկա: Համաժողովը նախատեսվում է անցկացնել Անկարայի համալսարանի հետ, որը համարվում է թուրքակայն ուսումնական համակարգի մի մասը և որպես այդպիսին մաս է կազմում այդ երկրի ժխտողական քաղաքականության»:

Սաբունկույանը հիշեցրել է, որ համաժողովներ են անցկացվել Չիլիի, Կոլումբիայի, Պարագվայի. Էկվադորի և Դոմինիկյան Հանրապետության համալսարաններում՝ ընդգծելով, որ անցկացված բոլոր համաժողովները կրել են ժխտողական բնույթ:

Երկու համալսարանների կողմից համաժողովի անցկացումը չեղարկելուց հետո Անկարայի համալսարանի ներկայացուցիչները որոշել են այն անցկացնել Արգենտինայի  Հանրապետության Իսլամական կենտրոնում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]