Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին

Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մարտի 21-ին ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին, ով խորհրդարան էր այցելել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, Արա Բաբլոյանը բարձր է գնահատել հայ-իտալական հարաբերությունների զարգացման ուղղությամբ դեսպանի ծավալած գործունեությունը:

Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ Իտալիան ժողովրդավարության եւ խորհրդարանական կառավարման առումով օրինակելի երկիր է:

ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է Իտալիայում հայկական համայնքի առկայությունը եւ երկու երկրների մշակութային սերտ կապերի դերը միջպետական կապերի խորացման գործում:

Արա Բաբլոյանի համոզմամբ՝ անհրաժեշտություն կա օրենսդիրների միջեւ կապերն աշխուժացնելու եւ խթանելու խորհրդարանական բարեկամական խմբերի աշխատանքը:

Ջովաննի Ռիչուլլին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Հայաստանը վերջին երկիրն է, որտեղ ինքը դիվանագիտական առաքելություն է իրականացնում: Դեսպանի խոսքով՝ երիտասարդ պետականություն, բայց հնագույն պատմություն ունեցող այս երկիրն իր համար դարձել է հոգեհարազատ:

Անդրադառնալով ԵՄ-ի հետ նախորդ տարի ստորագրված համաձայնագրին՝ Ջովաննի Ռիչուլլին կարեւորել է Հայաստանի՝ եվրոպական համայնքին անդամակցելու կամքն ու ցանկությունը:

Նա վստահություն է հայտնել, որ հաջորդ դեսպանը նունպես կսիրի Հայաստանը եւ կկարողանա նպաստել երկու ժողովուրդների, ինչպես նաեւ պետությունների ու խորհրդարանների միջեւ հարաբերությունների առավել խորացմանը:

Հանդիպման ավարտին Արա Բաբլոյանը դեսպանին մաղթել է նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am