Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լեհաստանի ԱԳ նախարարը դժգոհել Է ԵՄ-ում ժողովրդավարության անբավարարությունից

Լեհաստանի ԱԳ նախարարը դժգոհել Է ԵՄ-ում ժողովրդավարության անբավարարությունից

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանը գտնում Է, որ Եվրամիությանը չի բավականացնում ժջողովրդավարությունը: Հանրակցության երկրները եւ դրանց ժողովուրդները բավարար չափով չեն պաշտպանում Բրյուսելի քաղաքականությունը: Այդ մասին, ինչպես հայտնել Է ՏԱՍՍ-ը, մարտի 21-ին հայտարարել Է հանրապետության արտաքին գործերի նախարար Յացեկ Չապուտովիչը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ԵՄ-ում ժողովրդավարության պակասը ոչ թե խոսքի պատկերավոր արտահայտություն Է, այլ իրականություն»,- ասել Է նախարարը՝ Սեյմում (Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատում) ելույթ ունենալով իր գերատեսչության ծրագրային ճառով:

«Եվրամիության գլխավոր խնդիրը իր գործողությունների համար քաղաքական պաշտպանություն ստանալն Է: ԵՄ-ի ինտեգրացման հետագա խորացումը հնարավոր Է սոսկ այն ձեւով, որն ընդունվում Է բոլոր երկրների եւ ժողովուրդների կողմից,- ընդգծել Է Չապուտովիչը:- Եվրահանձնաժողովը գերկառավարություն չԷ, իսկ Եվրախորհրդարանը գերխորհրդարան չԷ, որոնք երկրների եւ ժողովուրդների կառավարման լիազորություններ ունեն: Լեհաստանը գտնում Է, որ Եվրամիությունը կարող Է ուժեղ լինել միայն իր ժողովուրդների աջակցության հաշվին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am