Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Լույս Է ընծայվել Հռոմի պապի «Աստված երիտասարդ Է» նոր գիրքը

Լույս Է ընծայվել Հռոմի պապի «Աստված երիտասարդ Է» նոր գիրքը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում մարտի 20-ին լույս Է տեսել Հռոմի Ֆրանցիսկոս պապի «Աստված երիտասարդ Է» նոր գիրքը, այն գրված Է հարցազրույցի ձեւաչափով, որը քահանայապետը տվել Է գրող եւ լրագրող Թոմաս Լեոնչինիին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գրքում ֆրանցիսկոսն «ազնիվ, անկեղծ եւ ուղղակի երկխոսությամբ» դիմում Է ամբողջ աշխարհի երտասարդներին, ինչպես նաեւ մեծահասակներին, որոնք «կրթական գործունեություն են իրականացնում ուսումնական եւ կրոնական հիմնարկություններում»:

«Նրա խորհրդածություններն ուժով, իմաստությամբ եւ խանդավառությամբ ներառում են արդիականության գլխավոր թեմաները՝ սկսած ամենաինտիմներից մինչեւ սոցիալական եւ հասարակական կյանքի հետ կապված թեմաները»,- հայտնել Է Piemme հրատարակչությունը, որն արդեն երկու տարի առաջ հրատարակել Է պապի «Աստծու անունը Գթասրտություն Է» գիրքը: Գրքի ներկայիս հրարատակումը նվիրված Է Երիտասարդության համաշխարհային օրվա տոնակատարությանը, որը նշվում Է Ծաղկազարդի կիրակի օրը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am