Սարկոզին կալանքի տակ Է վերցվել ցուցմունքներ տալու համար. Reuters
12:08, 20 Մարտ 2018
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ոստիկանությունը երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին կալանքի տակ Է վերցրել 2007 թվականի ընտրություններում նրա նախընտրական արշավի ենթադրվող անօրինական ֆինանսավորման հետաքննության շրջանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 20-ին հայտնել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով հետաքննութանը մոտ կանգնած աղբյուրի:
Միեւնույն ժամանակ Le Monde թերթը, վկայակոչելով սեփական տեղեկատվությունը, հայտնել Է, որ քաղաքական գործիչը «կալանքի տակ Է վերցված Նանտերի դատական ոստիկանության հարկաբաժնում, ուր նրան կանչել Էին Լիբիայի կողմից 2007 թվականի իր նախագահական ընտրարշավի հնարավոր ֆինանսավորման հետաքննության շրջանակներում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում