Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը 6-րդն է Լյուքսեմբուրգի մրցաշարում
13:24, 19 Մարտ 2018
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղասահքի Հայաստանի հավաքականի անդամ Սլավիկ Հայրապետյանը մասնակցել է Լյուքսեմբուրգի միջազգային մրցաշարին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայրապետյանը երկու ծրագրերի ընդհանուր հաշվարկում հավաքել է 190.97 միավոր և 15 մասնակիցների շարքում գրավել 6-րդ տեղը: Ոսկե մեդալ է նվաճել Շվեդիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Մայորովը:
Իտալական Միլան քաղաքում կայանալիք գեղասահքի աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն Սլավիկ Հայրապետյանը և Սիմոն Սենեկալ-Թինա Կարապետյան պարային զույգը: Գեղասահքի աշխարհի առաջնությունը կմեկնարկի մարտի 19-ին և կեզրափակվի մարտի 25-ին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում