Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Օկլահոման կդառնա ԱՄՆ-ի առաջին նահանգը, որտեղ մահապատժի համար կօգտագործի գազակերպ ազոտը

Օկլահոման կդառնա ԱՄՆ-ի առաջին նահանգը, որտեղ մահապատժի համար կօգտագործի գազակերպ ազոտը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օկլահոման կդառնա ԱՄՆ-ի առաջին նահանգը, որը մահավճիռների իրականացման համար կսկսի օգտագործել գազակերպ ազոտը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նահանգի նահանգապետ Մայքլ Հանթերը հանդես Է եկել հայտարարությամբ, որում հայտնել Է, թե ազոտը որպես մեռցնելու միջոց կիրառելը հաստատված Է իշխանությունների կողմից:

Ընդ որում, առայժմ հայտնի չԷ, թե Օկլահոմայում հատկապես երբ կվերսկսվի մահապատիժների իրականացումը: Նահանգի ԶԼՄ-ները նշում են, որ ամենայն հավանականությամբ դա տեղի կունենա ընթացիկ տարվա վերջից ոչ շուտ: Օկլահոմայի իշխանությունները 2015 թվականին ժամանակավորապես դադարեցրել են մահավճիռների իրականացումը, որոնք կատարվում Էին ներերակային ներարկումների կիրառման միջոցով: Դա կապված Է մի քանի դեպքերի հետ, երբ բարձրագույն պատժաչափի դատապարտվածներն անտանելի ցավեր են զգացել մահապատժի իրականացման ընթացքում:

Ներկայում Օկլահոմայի բանտերում, գլխավոր դատախազի խոսքով՝ պահվում Է 16 կալանավոր, որոնք դատապարտված են մահապատժի: Նրանք սպառել են դատավճիռը բողոքարկելու բոլոր հնարավորությունները: Ընդամենը վեջրին 40 տարվա ընթացքում Օկլահոմայում մահապատժի Է ենթարկվել 112 մարդ, ինչը ամենաբարձր ցուցանիշներից մեկն Է ԱՄՆ-ի բոլոր նահանգների թվում: Ընդհանուր առմամբ, մահապատիժը թույլատրված Է ԱՄՆ-ի 31 նահանգում: 2017 թվականի հուլիսի դրությամբ, մահապատժի ի կատար ածմանն սպասում Էր ավելի քան 2,8 հազար մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am