CBS News-ին հայտնի Է դարձել ամերիկյան հետախուզության եւ ԿԺԴՀ-ի միջեւ «գաղտնի կապուղու» մասին
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների հետախուզական գերատեսչությունները ոչ պաշտոնական կապ են հաստատել Հյուսիսային Կորեայի հետ, որով հնարավոր Է տեղեկատվության փոխանցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CBS News հեռուստաալքը՝ վկայակոչելով անունները չնշված ամերիկացի պետական պաշտոնյաների:
Ինչպես հայտնել են հեռուստաալիքի զրուցակիցները, այս ուղղությամբ գլխավոր ջանքերը գործադրում Է Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ), գերատեսչությունը հանդես Է գալիս տեղեկատվության փոխանակման անմիջական ուղու հաստատման օգտին: Ինչպես նշել Է հեռուստաալիքը, ԿՀՎ-ի տնօրեն Մայք Պոմպեոն, որին վերջերս նախագահն առաջադրել Է պետքարտուղարի պաշտոնում, հավանություն Է տալիս այս տիպի «լուռ դիվանագիտությանը», որը վարում են գաղտնի ուղիներով՝ շրջանցելով ՄԱԿ-ի միջոցով Պետդեպարտամենտի հաստատած դիվանագիտական ուղին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում