Արցախի նախագահն այցելել է Վաշինգտոնի հայկական եկեղեցիներ
09:40, 19 Մարտ 2018
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 18-ին այցելել է Վաշինգտոնի Սուրբ Մարիամ եւ Սուրբ Խաչ հայկական եկեղեցիներ, ներկա գտնվել այնտեղ մատուցված սուրբ պատարագներին, հանդիպում ունեցել ծխական խորհրդի եւ տեղի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Ջերմ ու անմիջական մթնոլորտում արծարծվել են հանրապետության զարգացմանը, Արցախ-Սփյուռք կապերին եւ մի շարք այլ ոլորտների առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը կարեւորել է վաշինգտոնահայ համայնքի դերն ու նշանակությունը Սփյուռքում՝ երախտագիտություն հայտնելով Արցախին մշտապես սատարելու համար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում