Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները շարունակում են անպարտելի մնալ ռինգում
10:48, 18 Մարտ 2018
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամները շարունակում են հաջող ելույթները պրոֆեսիոնալ ռինգում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մոսկվայում կայացած պրոֆեսիոնալ մենամարտերի երեկոյին Հայաստանի երեք ներկայացուցիչներն էլ հաղթանակ են տոնել:
Արամ Ավագյանի հաղթեց Բուրգուտ Հաջիբոևին, Նարեկ Աբգարյանը` Բեկսուլթան Ռավշանովին, իսկ Գոռ Երիցյանը` Վրաստանը ներկայացնող Միքայել Ավագյաին:
Երեք բռնցքամարտիկներն էլ պարտություն չեն կրել պրոֆեսիոնալ ռինգում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում