Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ադրբեջանական ընդդիմությունը արտահերթ նախագահական ընտրությունների դեմ ուղղված հաջորդ հանրահավաքը նշանակել է մարտի 31-ին  

Ադրբեջանական ընդդիմությունը արտահերթ նախագահական ընտրությունների դեմ 
ուղղված հաջորդ հանրահավաքը նշանակել է մարտի 31-ին

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ընդդիմադիր «Ազգային խորհրդի» , ինչպես նաև  «Մուսավաթ» և «Ժողովրդական ճակատ» կուսակցությունների նախաձեռնությամբ ապրիլի 11-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների դեմ ուղղված հաջորդ հանրահավաքը նշանակվել է մարտի 31-ին:

 Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

 Գործակալության փոխանցմամբ` հանրահավաքն անցկացվելու է «Ազա՛տ ընտրություններ», «Ո՛չ կոռուպցիային», «Ո՛չ միապետությանը», «Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին» կարգախոսների ներքո:

 Ադրբեջանի «Ազգային խորհրդի» նախագահ Ջամիլ Հասանլիի փոխանցմամբ` կազմակերպիչները հանրահավաքի անցկացման վերաբերյալ ծանուցում են ուղարկել Բաքվի քաղաքապետարան:

 «Դիմումը ստորագրվել է Ադրբեջանի «Ազգային խորհրդի», «Մուսավաթ» և «Ժողովրդական ճակատ» կուսակցությունների կողմից»,- նշել է նա:

 Ադրբեջանական ընդդիմադիր ուժերի առաջին համատեղ նախընտրական հանրահավաքը տեղի է ունեցել 2018թ. մարտի 10-ին:

Ադրբեջանի ընդդիմադիր «Ազգային խորհուրդը»  ապրիլի 11-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններին ընդառաջ փորձում է միավորել երկրում որոշակի կենսունակություն ցուցաբերող ընդդիմադիր ուժերին  և համազգային հանրահավաքներ կազմակերպել: «Ազգային խորհրդի» նախագահ Ջամիլ Հասանլին նախաձեռնությանը միանալու կոչով մարտի 1-ին դիմել էր մյուս ընդդիմադիր ուժերին:

2013 թվականին ստեղծված Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի կազմում ընդգրկված են «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը, մեծ թվով ժողովրդավարական հասարակական եւ քաղաքացիական ակտիվիստներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am