Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Ռումինիայի բնակիչը դատարանում չի կարողացել ապացուցել, որ ողջ է

Ռումինիայի բնակիչը դատարանում չի կարողացել ապացուցել, որ ողջ է

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինական Վասլույ շրջանի 63-ամյա բնակիչ Կոնստանտին Ռելիուն, ով 2016 թվականին մահացած է ճանաչվել,  չի կարողացել դատարանում ապացուցել, որ ինքը ողջ է և, հետևաբար, չի կարողացել չեղյալ համարել սխալմամբ տրված մահվան վկայականը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն, այդ մասին հայտնում են ռումինական ԶԼՄ-ները:

Քանի որ նա պարտվել է դատական գործը, այսուհետ նա իրավական տեսանկյունից գոյություն չունի:

«Փաստաթղթերով ես մեռած եմ, այնինչ ես ողջ եմ: Չունեմ եկամտի որևէ աղբյուր: Քանի որ համարվում եմ մեռած, չեմ կարող աշխատանք գտնել այս երկրում, ոչնչով չեմ կարող զբաղվել»,-հայտարարել է Ռելիուն դատական լսումից հետո:

Ռելիուն 1992  թվականին Ռումինիայից մեկնել է Թուրքիա արտագնա աշխատանքի: Ընտանիքի անդամների հետ վեճերի պատճառով նա կորցրել է  հարազատների հետ կապը:

2013 թվականին նրա կինը դատարան է դիմել ամուսնուն մահացած ճանաչելու խնդրանքով, քանի որ երկար ժամանակ ամուսնուց որևէ տեղեկություն չի ստացել: Կնոջ դիմումը բավարարվել է  2016-ին:

Այս տարի թուրքական իշխանությունները հայտնաբերել են, որ Ռելիուի փաստաթղթերը, որոնցով նա գտնվում է Թուրքիայի տարածքում, ժամկետանց են և նրան հետ են ուղարկել Ռումինիա: Երկիր ժամանելով` պարզվել է, որ նա համարվում է մահացած: Արդարությունը վերականգնելու նպատակով տղամարդը ստիպված կլինի դատարան դիմել նոր հայցով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am